Ռազմագերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա Երեւանում (ուղիղ)

Քաղաքացիներն այսօր՝ նոյեմբերի 1-ին, բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով։

Խնդրի առնչությամբ ավելի վաղ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, նշելով, որ կլիմայական արդարություն չի կարող լինել առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության

«Նոյեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին տեղի կունենա բողոքի ակցիա, որը  կմեկնարկի ՄԱԿ֊ի գրասենյակի առջև, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ  և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am