Միացյալ Նահանգներն Ուկրաինային ևս 425 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է 425 միլիոն դոլարի լրացուցիչ օգնության մասին անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության կարևորագույն կարիքները հոգալու նպատակով:

Ըստ Պենտագոնի մամուլի ծառայության՝ օգնության փաթեթն, ի թիվս այլ բաների, ներառում է.

ռազմամթերք NASAMS զենիթահրթիռային համակարգերի համար,

Stinger հրթիռներ,

ռազմամթերք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար,

ռազմամթերք HIMARS-ի համար,

Javelin հակատանկային համակարգեր:

Լուրեր Հայաստանից - NEWS.am