Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերը նոյեմբերի 4-ին Կասպից ծովում համատեղ զորավարժություն կանցկացնեն, գրում է IRNA գործակալությունը։

Azirex 2024 անվանումն ստացած միջոցառումը «հանուն խաղաղության և բարեկամության համագործակցության կարգախոսով է»։ Նշվում է, որ զորավարժություններն ուղղված են տարածաշրջանում կայուն հավաքական անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև մասնակից երկրների միջև բազմակողմանի համագործակցության ընդլայնմանը։

Armenia Today