Դիմագրավեցինք ժամանակի մարտահրավերները․ այսօր Վեհափառի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է․
«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձը։
Նորին Սրբությունն իր գահակալության տարիների ընթացքում հայրապետական առաջնորդությամբ և անխախտ կորովով կարողացել է դիմագրավել ժամանակի մարտահրավերները` անցյալի արժևորմամբ, ներկայի ազգաշեն գործերով և լուսավոր ապագայի տեսլականով:
Հիրավի, Հայոց Եկեղեցին ապրեց հոգևոր վերածննդի ու զարթոնքի, բարգավաճման ու բարեփոխումների շրջան՝ շնորհիվ Ամենայն Հայոց Հայրապետի ներդրած ջանքերի, հետևողական աշխատանքի և եկեղեցանվեր ու ազգանպաստ գործունեության:
Մաղթում ենք, որպեսզի Ամենակալ Տերը Վեհափառ Հորը մշտապես ամուր պահի աստվածային բարեզարդ շնորհների մեջ և պարգևի քաջ առողջություն երկար տարիներ հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն մեր Հայաստան աշխարհի»:
Alpha News