Մենք պետք է աշխարհին ցույց տանք ճշմարտությունը. «Թաթոյան» հիմնադրամ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի մասնագետները ծավալուն աշխատանք են տանում Հայաստանի և Արցախի վերաբերյալ ադրբեջանական կեղծիքները վեր հանելու և հայ ժողովրդի իրավունքների խախտումները բացահայտելու համար։

«Թաթոյան» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ամրագրվում են ադրբեջանական հայատյաց և ռասիստական քաղաքականության փաստերը։ Կազմվում են փաստաթղթեր, որոնք ներկայացվում են աշխարհի տարբեր երկրներում, միջազգային ատյաններին և լրատվամիջոցներին։

«Այս աշխատանքի շնորհիվ ստեղծվում են հիմքեր, որոնք նպաստում են ադրբեջանական կեղծիքներին արդյունավետ հակադարձելու, Հայաստանի ու հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելուն։

Մենք պետք է աշխարհին ցույց տանք ճշմարտությունը, կարողանանք արդյունավետ պաշտպանել մեր իրավունքները և հասնենք արդարության վերականգնման»,- նշել են «Թաթոյան» հիմնադրամից։

Լուրեր Հայաստանից - NEWS.am