Վրացական ընդդիմությունը հայտարարել է իր գործողությունների ծրագիրը. Գրետա Թունբերգը միացավ հանրահավաքին

Ընդդիմությունը բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է իր գործողությունների ծրագիրը։ Ըստ Online Грузия-ի՝ դրա մասին հայտարարել է «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Գիորգի Վաշաձեն (Ագմաշենեբելիի ռազմավարություն կուսակցություն)։

Ընդդիմադիր ուժերը համաձայնության են եկել հիմնարար սկզբունքների՝ պահանջների շուրջ.

Նշանակել նոր ընտրություններ;

չճանաչել գողացված ընտրությունները և չճանաչել խորհրդարանի լեգիտիմությունը;

սկսել դիմադրության շարժում և զարգացնել դիմադրության ճակատ առայժմ Թբիլիսիում, ապա՝ նաև՝ ամողջ Վրաստանի տարածքում. «յուրաքանչյուր հաջորդ դիմադրությունը կլինի ավելի սուր և կենտրոնացած ավելի կոնկրետ նպատակի վրա» ;

մենք շարունակում ենք ապացույցներ և փաստաթղթեր հավաքել հոկտեմբերի 26-ի ընտրությունների խախտումների միջազգային հետաքննության համար, «որպեսզի ժողովրդից ընտրությունները գողացած բոլոր մեղավորները պատժվեն»;

մենք ամեն ինչ անում ենք միասին, սա համընդհանուր գործ է;

պայքարը կտևի մինչև վերջնական հաղթանակ:

«Այս պայքարն, ընդգծել է Վաշաձեն, միայն քաղաքական գործիչների պատասխանատվությունը չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է: Եկեք բոլորս իրագործենք այն քայլերը, որոնք ամեն օր կառաջարկենք ձեզ՝ վերջնական հաղթանակի հասնելու համար»,-հայտարարել է քաղաքական գործիչը։

Ընդսմին, ինչպես հաղորդում է «Новости-Грузия» պորտալը, բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը Վրաստան է եկել «ընդդիմության հանրահավաքին հետևելու»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am