ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 %-ն անցել է պետությանը, բայց շահաբաժիններից եկամուտը նվազում է 2021թ.-ի մակարդակ. Արթուր Խաչատրյան
«Գալիք տարում 38 %-ով նվազելու է արտահանումը, 34.1 %-ով՝ ներմուծումը»,-ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա հետագրքրվեց, թե ինչ են անում կառավարությունում, որպեսզի դրանք չնվազեն։
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ չհաշված ոսկին ՀՀ-ից արտահանումը 1.4 %-ով է աճել։
«Մեր տեղական, էնդեմիկ ոչխարից ինչքան ենք արտահանել»,- հարցրեց Խաչատրյանը և հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ է անում, որ բացի շինարարությունից և ծառայությունների արտահանող արդյունաբերությունը զարգանա։
«Տոկոսավճարների և շահաբաժինների տեսքով եկամուտների առումով 2023 թվականին 52.3 մլրդ դրամ է եղել, 2024՝ թվականին 22.3 մլրդ, այն դեպքում, երբ ՀՀ-ի սեփականության իրավունքի տակ են անցել, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 %-ը»,-ասաց Խաչատրյանը և, նկատելով, որ 2025 թվականին արդյունքներով վերադառնում են մինչև 2020 թվականի արդյունքները, հարցրեց, թե այն ընկերություններում որտեղ պետությունը բաժնետոմս ունի ,նրանց մոտ շահութաբերությունը նվազել է՞։
Ընդդիմադիր պատգամավորը նաև նկատեց, որ ներդրումների և արտահանման խթանման ծրագիրը 8 մլրդ դրամից ընկնում է 4 մլրդ-ի, այն դեպքում, երբ 2025 թվականին 37%-ով արտահանումը նվազելու է։
Գևորոգ պապոյանը նշեց, որ արտահանումը նվազելու է, քանի որ կանխատեսվում է ոսկու ներմուծման և արտահանման նվազում իսկ ԶՊՄԿ-ի դեպքում պետությունը չի մասնակցում կառավարմանը և այն ընկերություններն են ապահովում ընկերության աշխատանքի արդյունավետությանը։
«2023 թվականին պետությանն է անցել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 %-ը, որը երկորդ թե երրորդ հարկատուն է, սա նշանակում է, որ նույնիսկ եթե այդ ձեռնարկության եկամտաբերությւոնը չի փոխվել, ապա պետության ստացած շահաբաժիններից եկամուտը պետք է մեծանար, բայց մենք 2025 թվականին ունենալու ենք մոտավորապես նույնը, ինչը որ ունեցել ենք 2021 թվականին շահաբաժիններից»,-նկատեց խաչատրյանը։
Պապոյանն էլ ասաց, որ ԶՊՄԿ-ն ընթացիկ տարվա 9 ամիսներով մոտ 34 մլրդ դրամ ավել է հարկ մուծել, և միտումը բացատրեց նրանով, որ պետության մասնակցությունը ստիպել է վերջինիս ավելի թափանցիկ աշխատել։
Panorama.am