ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՄԻՋԱԴԵՊԸ ՊԵՏՔ Է ՈՉ ԹԵ ԿՈԾԿԵԼ, ԱՅԼև ՇԱՏ ՀՍՏԱԿ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՍՆԵԼ
«Ֆաշիստները միշտ մնում են ֆաշիստ, քանի դեռ չեն հայտնվել Եռաբլուրում», նման գրառում է իր X-ի էջում արել Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը։ Նույն գրառման մեջ նա Հայաստանի տարածքը կոչել էր «Արևմտյան Ադրբեջան»։
Սա հենց այն ադրբեջանցի դեսպանի գրառումն է, որի մասին ակտիվ քննարկումներ են գնում դեսպան Տիգրան Բալայանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Նա մշտապես էլ հանդես է եկել հայատյաց ու ատելությամբ լի գրառումներով ու գործունեությամբ։ Նա միակ դեսպանը չի, որ նման վարք է իրեն թույլ տալիս։ Ինքս անցած տարվա հուլիսին նման իրավիճակի ականատես եմ եղել, երբ այն ժամանակ Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը փակ քննարկման ժամանակ իրեն թույլ տվեց ընդգծված հակահայկական կոչերով հանդես գալ։
Այս միջադեպը պետք է ոչ թե կոծկել, այլև շատ հստակ գնահատականների հասնել, հակառակ դեպքում՝ այդ երկրի դեսպաններն ու ներկայացուցիչները շարունակելու են տարբեր առիթներով ցույց տալ իրենց ատելությունը հայերի հանդեպ՝ դրանից բխող բոլոր անախորժ հետևանքներով։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան
VERELQ