Եվրահանձնաժողովի ղեկավարը, Մակրոնի և Պուտինի պես, չի մասնակցի Բաքվում անցկացվելիք COP29-ին. Euronews

Եվրահանձնաժողովի խոսնակը հաստատել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Ադրբեջանում անցկացվելիք COP29 կլիմայական գագաթնաժողովին, երբ ՄԱԿ-ի աղբյուրները Euronews-ին հայտնել են, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները չեն մեկնելու Բաքու, գրում է Euronews-ը։

Ավելի վաղ Euronews-ը հայտնել էր նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս չեն մասնակցելու՝ վկայակոչելով ՄԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները։

«Նախագահը ներկա չի լինի GOP-ին այս տարի»,-ասել է հանձնաժողովի խոսնակը՝ հավելելով, որ քանի որ Եվրահանձնաժողովն անցումային փուլում է, նախագահը կենտրոնանալու է իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա:

Ըստ Euronews-ի աղբյուրների՝ ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ արդեն հաստատել են իրենց ներկայությունը Ադրբեջանում։ Եվրոպայից իրենց մասնակցության մասին հայտարարել են Չեխիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Լեհաստանի և Իսպանիայի ղեկավարները։

Լուրեր Հայաստանից - NEWS.am