Ադրբեջանն ամբողջությամբ ոչնչացրել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը
Ադրբեջանն ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը, որն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտնում են «Գեղարդ հիմնադրամ»–ից։
«Ադրբեջանի վանդալային գործողությունները չեն սահմանափակվում միայն հուշարձանների, գերեզմանոցների և եկեղեցի-վանքերի ոչնչացմամբ։
Ադրբեջանը թիրախավորված վերացնում է հայկական գյուղերն ու թաղամասերը։ Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզն ու այլ շինություններ քանդվել են։ Ընդհանուր առմամբ՝ քանդվել է ավելի քան 40 տուն և շինություն, իսկ Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին մինչև 2022 թվականի հոկտեմբերն էր ամբողջությամբ ավերվել»,–ասված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am