Նեթանյահուն պաշտոնանկ է արել Իսրայելի պաշտպանության նախարարին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնանկ է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունը։

Նշվում է, որ պաշտոնն առաջարկվել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացին։

Նեթանյահուն Իսրայելի ԱԳՆ նախարարի պաշտոնն առաջարկել է առանց պորտֆելի նախարար Գիդեոն Սաարին։

Sputnik Առմենիա