Քամալա Հարիսը զանգահարել է Թրամփին և շնորհավորել հաղթանակի առիթով. ԶԼՄ
Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը զանգահարել է Հանրապետական կուսակցության իր մրցակից, նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհավորել նրան ընտրություններում հաղթելու առթիվ։ Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին` վկայակոչելով Associated Press գործակալությանը։
«Հարիսն այսօր զանգահարել է ընտրված նախագահ Թրամփին՝ շնորհավորելու նրան ընտրություններում հաղթանակի առթիվ»,– ասված է գործակալության հրապարակման մեջ:
Associated Press–ին Հարիսի բարձրաստիճան խորհրդականը հայտնել է, որ Հարիսը Թրամփի հետ քննարկել է իշխանության խաղաղ փոխանցման կարևորությունը:
Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ են անցկացվել և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։ Նա հավաքել է ընտրիչների 277 քվե, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ էր 270–ը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում 344 մլն բնակչությունից ընտրելու իրավունք ունի 244 միլիոնը։