Հրազդանի կիրճում ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձանը. ահազանգ

Հրազդանի կիրճում, Արագածի (ոչ թե Արարատի) խրոխտ հայացքի ներքո էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան, որը մայրաքաղաքի այցեքարտներից մեկն էր: Սա դեռ սկիզբն է: Այս մասին ահազանգում է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

"Շուտով էքսկավատորի թեթե կովշով գրողի ծոցը կուղարկվի առնվազն 10 մետր հաստությամբ հարուստ հնագիտական շերտ` քարի դարից մինչև ուշ միջնադար թվագրվող իրերով: Անձրևից հետո, այստեղով անցնելիս կարելի է միջնադարյան ջնարակած խեցեղենի մնացորդներ հավաքել:

Տեղանքը հոշոտելուց հետո այստեղ շենք կկառուցվի: Ավելի լավ է չտեսնեք դրա գեղագիտական անատոմիան, այլապես քաղաքապետարանի շենքի վրա հանգիստ կարելի է գրել Անատոմիկում -2:

Ասածս ի՞նչ ա, սիրելի երևանցիներ:

Ասենք Ժաննա Անդրեասյանն իր տեղում չի, հնագետները ենթարկվում են ազգագրագետներին, բա են թավշուկներ սպասարկող իրավապաշտպանները, առաջադեմ ֆեմինիստուհիներն ու նորաթուխ լրագրող-վերլուծաբանները չեն կարող Պետրոս Ղազարյանի գլխավորությամբ կանգնեն ձորի պռնկին ու մի լավ ցույց անեն: Ես էլ տեսնեմ իմ պատշգամբից ու սիրտս մի քիչ հովանա:

Պեղումներ սկսեք այ…, հետո Ձեր ճաշակները հանձնեք բետոնին:

Մշակութային եղեռնագործություն, կամ ցտեսություն Հին Երևան նախագիծ, մեր օրեր…",-  գրել է Դեմոյանը:

VERELQ