Արցախցի ուսուցիչների աջակցության ծրագիրը կտարածվի նաեւ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ տեղափոխվածների վրա
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում եւ այդտեղ ներգրավել նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված արցախցի ուսուցիչներին:
Բանն այն է, որ գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի շահառու հանդիսանում են միայն 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները, սակայն ծրագրի մեկնարկից հետո 2020-ի սեպտեմբերից հետո Հայաստան տեղափոխված անձանցից ԿԳՄՍՆ-ն ստացել է բազմաթիվ դիմումներ ու զանգեր՝ առաջարկելով իրենց ևս դիտարկել ծրագրի շահառու՝ հաշվի առնելով, որ նույն պատճառով իրենք հայտնվել են նույն կարգավիճակում, ինչ 2023 թվականին տեղահանված անձինք:
3.Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.
Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ 2020 թվականին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները՝ օգտվելով աջակցության ծրագրից:
Լուրեր Հայաստանից - NEWS.am