Բաքվում անցկացվելիք COP29-ին Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը. Պուտին

Վարչապետ Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի անունից կմասնակցի Բաքվում անցկացվելիք կլիմայական համաժողովին, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Վալդայ» քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հաղորդավարը Պուտինին հարցրել է՝ արդյոք Ադրբեջանի նախագահը նրան հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Բաքվում անցկացվելիք կլիմայական համաժողովին։

«Կանչել է: Բայց ես այնտեղ էի ոչ վաղ անցյալում, և նախագահ (Իլհամ) Ալիևի հետ պայմանավորվեցինք, որ Ռուսաստանը ներկայացված լինի բարձր մակարդակով։ Այդ միջոցառմանը կմասնակցի ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինը»,-նշել է Պուտինը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am