2024-11-08 12:19
Լրատվական գործակալություններ
0
Հայաստանը հաստատակամ է Ռուսաստանի հետ համագործակցելու հարցում. Տիգրան սարգսյան
Հայաստանը հաստատակամ է Ռուսաստանի հետ համագործակցելու հարցում, և ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության հարցը ժամանակի ընթացքում կհստակեցվի: Այս մասին Life.ru-ի հետ զրույցում Վալդայ ֆորումի շրջանակներում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Կարծում եմ, որ Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցության։ [Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը], ապրենք և կտեսնենք»,- ասել է նա։
Կառավարության նախկին ղեկավարը հավելել է, որ հայ հասարակության մեջ այժմ տարբեր դիրքորոշումներ կան. Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի դիրքորոշման մեջ տեկտոնական փոփոխություններ են տեղի ունեցել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Նրա կարծիքով՝ հայ ժողովրդին ժամանակ է պետք՝ իր համար նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար։
VERELQ