Իշխանությունն օգտագործում է քրգործերը` կոնկրետ անձանց ռեսուրսները վատնելու համար

Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստն է: Շատերի համար արդեն սովորական դարձած պրոցես է, բայց ոչ իշխանության համար:

Այս ու բազմաթիվ այլ քաղաքական գործերի հիմնական նպատակը քաղաքական, հասարակական դեմքերին կա´մ քաղաքական գործընթացներից բռնի հեռացնելն է, կա´մ այդ իրավունքի էական սահմանափակումը:

Թեև Արմենը 15-ամսյա գաղութային կալանքից անցում է կատարել տնային կալանքի ռեժիմին, սակայն վերջինս քաղաքական իրավունքներն ու քաղաքական մասնակցությունը շարունակվում են խստորեն սահմանափակված մնալ:

Իշխանությունն օգտագործում է քրեական գործերը` կոնկրետ անձանց ժամանակն ու ռեսուրսներն առավելագույնս վատնելու ու նրանց բացառապես իրավական տարբեր պրոցեսներում պահելու համար, ինչի հետևանքով, բնականաբար, ակտիվ գործող բազմաթիվ անձինք իրենց քաղաքական-հասարակական գործունեությունն իրացնելու խիստ խնդիրներ են ունենում:

ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

VERELQ