Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և միության մերձեցման օգտին, որը ներառում է նաև Հայաստանը

Ռուս սենատորները կողմ են Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի մերձեցմանը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաևի հետ Տարածաշրջանների պալատում հանդիպումից հետո հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Դրա մասին հայտնել են ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունից։

Ըստ Կարասինի՝ դա աշխատում է ԵԱՏՄ ընդհանուր տարածքում անվտանգության, տնտեսական և տրանսպորտային կապի ամրապնդման ուղղությամբ։ Բացի դրանից, Դաշնային խորհուրդն աջակցում է ՝ ասոցիացիաների, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ բազմակողմ կապերն ընդլայնելու Բաքվի ձգտմանը: Կարասինը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները ներկայում վերելք են ապրում։

«Մեր համագործակցության մեջ գլխավորը փոխադարձ վստահությունն է»,-ըստ «Парламентская газета»-ի՝ ընդգծել է Կարասինը։

«Հանդիպման մասնակիցները քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերը, շոշափվել է Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ստեղծման թեման, ինչպես նաև Անդրկովկասում և ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ​​ասված է հաղորդագրության մեջ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am