44-օրյայի քննող հանձնաժողովի զեկույցն ավարտված է. այն ամբողջությամբ կհրապարակվի. Քոչարյան

44-օրյա պատերազմի պատճառները քննող հանձնաժողովի զեկույցն ամբողջ ծավալով հրապարակվելու է Ազգային ժողովում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Զեկույցը, որպես այդպիսին, պատրաստ է։ Շատ էջեր կան, միայն տեսաձայնագրությունները վերծանելը հսկայական աշխատանք է, որը նույնպես ավարտված է։ Հանրությունը դեռ տեղյակ չէ, թե զեկույցի որ մասը փակ կլինի, որ մասը կհրապարակվի, բայց Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն ​​ամբողջությամբ կհրապարակվի»,- նշեց Քոչարյանը:

Պատասխանելով հարցին, թե կան աղմկահարույց բացահայտումներ, նա հայտարարեց` «Իհարկե։ Ինչպես կարելի է առանց ամկահարույց բացահայտումների...»:

Ընդ որում հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ զեկույցի հրապարակման ժամկետների խախտումներ չեն եղել։ Նա նաև չբացառեց, որ կարող են հաջորդել քրեական գործեր:

Նովոստի–Արմենիա