Պեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին լուրը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին լուրերը։

Ավելի վաղ նմանատիպ հեռախոսազրույցի մասին գրել էր The Washington Postը։

«Վերջերս Washington Postի գրած լուրը, թե Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց է եղել, սուտ տեղեկություն է, նման բան չի եղել։ Պուտինի և Թրամփի շփումների վերաբերյալ կոնկտրետ ծրագրեր դեռ չկան»,– հայտնել է Պեսկովը։

Ավելի վաղ The Washington Postի աղբյուրները հայտնել էին, որ Թրամփը, իբր, նոյեմբերի 7-ին զանգահարել է Պուտինին և Ուկրաինայի հակամարտությանն առնչվող հարցեր բարձրացրել, ինչպես նաև կոչ արել հակամարտության սրման չդիմել։

The Washington Post–ը նաև գրել էր, որ Թրամփը, իբր, հետաքրքրություն է հայտնել հետագա զրույցներում` ուկրաինական հակամարտության շուտափույթ լուծման քննարկման նպատակով։

Sputnik Արմենիա