Միջադեպ Ծաղկաձորում. իրավապահները փնտրում են Գագիկ Ծառուկյանի որդուն և նրա թիկնապահներին

Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատանը տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ, նրանք հետախուզման մեջ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի 26–ին՝ ժամը 03:30–ի սահմաններում, խաղատան աշխատակիցների և գործարար Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ։

«Միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով»,– հայտնեց Աբրահամյանը։

ԶԼՄ–ների տվյալներով` այս դեպքի շրջանակում իրավապահները փնտրում են Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին, և նրա թիկնապահներին։

Sputnik Արմենիա