2024-11-11 16:57
Լրատվական գործակալություններ
0
Վերաքննիչ դատարանը մերժել է «քթի գործով» Նարեկ Մանթաշյանի արդարացման վճռի դեմ դատախազի բողոքը
Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Բեկթաշյանի, մերժեց դատախազության բողոքը, և ուժի մեջ թողեց հայտնի «քթի գործով» առաջին ատյանի դատարանի կողմից կայացված՝ հանցակազմի բացակայության հիմքով, արդարացման դատավճիռը։ Այս մասին իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը:
«Հիշեցնեմ նաև, որ սա իմ դեմ կարված թվով երրորդ քրեկան գործն է նման ելքով:
Հտևաբար հաշիվը շարունակում է մնալ նույնը՝ Մանթաշյան-դատախազություն 3-0:
Շնորհակալ եմ Ալեքսանդր Կոչուբաևին, Կոնտրա Լեգեմ փաստաբանական գրասենյակին և փաստաբան Մերի Պողոսյանին»,- գրել է նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am