ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է BANKING FORUM 2024-ԻՆ

Երևանում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Banking Forum 2024 առաջին միջազգային համաժողովը։ Համաժողովը նպատակ ուներ միավորել տարածաշրջանային և եվրոպական կառույցներին՝ քննարկելու ոլորտի առկա մարտահրավերները, կարծիքներ փոխանակելու եվրոպական ֆինանսական շուկաների հետ ինտեգրման հարցերի վերաբերյալ՝ հնարավորություն ընձեռելով հաստատելու փոխշահավետ գործընկերային հարաբերություններ։ Միջոցառմանը մասնակցեցին առևտրային բանկերի, ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու Վրաստանի բանկային համակարգի ներկայացուցիչներ։

ՖՈՐՈՒՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻՆ, թղթակցային հաշիվներին և կապիտալի շուկաներին հասանելիությանը, ինչպես նաև ESG-ի՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման չափորոշիչների ներդրմանը վերաբերող հարցեր։ Արդշինբանկից քննարկմանը մասնակցեց Բանկի խորհրդի անդամ Ալեքսանդր ֆոն Գլայխը։ Նա իր ելույթում ընդգծեց այդ սկզբունքները Արդշինբանկի մշակույթին ինտեգրելու ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։

«ESG ստանդարտները ներկայումս ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում բանկերի կառավարման մեջ։ Նախկինում դրանք Արդշինբանկի գործունեության կանոնակարգման ու համապատասխանության կարևորագույն գործառույթների շարքում էին, իսկ այսօր արդեն բանկի բիզնես մոդելի մասն են կազմում՝ «կանաչ» վարկավորում, «կանաչ» պարտատոմսեր, էներգաարդյունավետություն, թափոնների կառավարում և այլն։ Այս ոլորտում Արդշինբանկը հանդիսանում է հայաստանյան շուկայի առաջատարը։ Ավելին՝ մենք առաջին բանկն ենք Հայաստանում, որը ներդրել է ECB-ի կողմից սերտիֆիկացված ծրագիր՝ Climcycle, որի միջոցով արդեն կարող ենք չափել ու կառավարել ESG-ի հիմնական ցուցանիշները, համապատասխանելով ավելի խիստ եվրոպական պահանջներին»,- նշել է Ալեքսանդր ֆոն Գլայխը։

Հիշեցնենք, որ Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։

Արդշինբանկն ունի ավելի քան 385 000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում։

Արդշինբանկը ներդրումներ է կատարում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում՝ մեծացնելով իր ներգրավվածությունը «կանաչ բանկինգում»։ Բանկի գործունեությունը հիմնված է սոցիալական պատասխանատվության ու շրջակա միջավայրի պահպանության սկզբունքների վրա՝ ամուր կորպորատիվ կառավարման զուգորդմամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: