Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է․ Եղիշե Կիրակոսյան
Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է։ X-ի իր էջում գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ իրավասություն ունի քննելու 2020-2023 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումները»,- գրել է Կիրակոսյանը։
Միաժամանակ, դատարանն իրավասություն չունի դիտարկել Լեռնային Ղարաբաղում առաջին պատերազմին վերաբերող Ադրբեջանի պահանջները՝ կապված մինչև 1996 թվականի սեպտեմբերն ավարտված իրադարձությունների հետ, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված ենթադրյալ վնասների հետ կապված պահանջները։
Նշենք, որ այսօր Արդարադատության միջազգային դատարանը մերժեց «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի կիրառման վերաբերյալ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական 2 առարկությունները։
Այնուհետև դատարանը քննեց «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով» Հայաստանի ներկայացրած նախնական առարկությունները։ Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց ներկայացրած 3 առարկություններից 2-ը, մերժեց 1-ը, որը վերաբերում է դատարանի իրավազորությանը։
Հավելենք, որ 2021թ․ սեպտեմբերին Հայաստանը նախաձեռնել էր վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի մի շարք դրույթների խախտումների վերաբերյալ։