Կոբախիձեն հաստատել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններին

Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այդ մասին Բաքվում լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք հպարտանում ենք Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերություններով։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում, բայց դա կախված է գործընկերների հետ խորհրդակցություններից»,- ընդգծել է նա։

Լուրեր Հայաստանից - NEWS.am