Կոպիրկին, Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունն ու պահանջվածությունը
Նոյեմբերի 12-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը մասնակցել է «Հայաստանը ԵԱՏՄ-ում» գիտագործնական կոնֆերանսին, որը կազմակերպել էր Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Ռուս-հայկական համալսարանի հարթակում: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վ.Պ. Ֆեֆիլովը, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ա.Վ. Դոնչենկոն և Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Է.Մ. Սանդոյանը: Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից:
Կոնֆերանսի մասնակիցներին ուղղված ողջույնիխոսքում Ս.Պ. Կոպիրկինը ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունն ու պահանջվածությունը՝ բերելով շոշափելի տնտեսական շահույթ, ներառյալ աճող մարտահրավերների առջև տնտեսության կայունության խթանումը, բոլոր մասնակիցներին և ոչ վերջին հերթին՝ Հայաստանին։ Ռուսաստանի Դեսպանը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ն գնալով ավելի կարևոր դեր է խաղում միջազգային հարաբերություններում ծանրության կենտրոնը գլոբալիզացիայից տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներ տեղափոխելու պայմաններում, աջակցում է Եվրասիական մեծ գործընկերության ձևավորմանը։
Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Հայաստանը ԵԱՏՄ-ում» թեմայով գիտական հոդվածների ուսանողական մրցույթի արդյունքները: Լավագույն աշխատանքների հեղինակները պարգևատրվել են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության դիպլոմներով:
News.am