2024-11-14 12:08
Լրատվական գործակալություններ
0
Գրետա Թունբերգը Երևանում մասնակցել է Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ համաժողովին
Շվեդ հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը Երևանում նոյեմբերի 14-ին մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովին։
Միջոցառումը կազմակերպվել էր ի պատասխան ՄԱԿ որոշման՝ Ադրբեջանը նշանակել COP29-ի ընդունող կողմ՝ չնայած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիային, ինչպես նաև ավտորիտար և հայատյաց քաղաքականությանը, որն իրականացնում է Բաքուն։
Միջոցառմանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, փորձագետներ, հասարակական գործիչներ։
Նշենք, որ ավելի վաղ Թունբերգը Թբիլիսիում կազմակերպել էր բողոքի ակցիա ընդդեմ COP29-ի անցկացման։
News.am