Գլխատել և անդամահատել են. Մարգարիտա Քարամյանը պատմել է Հադրութում ադրբեջանցիների գազանությունների մասին

2020թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զորքերը մտան Հադրութ և հարակից գյուղեր և սկսեցին գազանություններ գործել։ Այս մասին Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է «Վերադարձ Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։

«23 քաղաքացիական անձինք սպանվեցին իրենց տներում կամ բակերում։ 16 մարդ համարվում է անհետ կորած, այդ թվում չորս կին և մեկ երեխա։

Սպանվածներից երկուսը իմ ազգականներն էին։ Նրանք ամուսիններ Դավիթ և Նինա Դավթյաններն էին։ Վերջինը կույր էր, նա 82 տարեկան էր, նրան գնդակահարեցին սեփական անկողնում։ Նրա մարմնի վրա հայտնաբերել է 16 վերք, այդ թվում գլխի շրջանում։ Նրա 86-ամյա ամուսնուն գլխատել են։ Նրանց դիերը գտնվել են 2-3 ամիս հետո։

Կամո Դավթյանը նույնպես սպանվել է սեփական տան բակում, նա հոգեկան խնդիրներ ուներ։

Բաքվից փախստական Լենա Հակոբյանին գլխատել և անդամահատել են երկու հարևանների հետ և թաղել բոլորին մեկ փոսում։

Մի հիվանդ տղամարդու նույնպես ադրբեջանցիներն անդամահատել են Հադրութում։

Այս և այլ գազանություններ գրանցված են և ուղարկվել են միջազգային դատարաններ և իրավապաշտպան կազմակերպություններ»,- նշել է Քարամյանը։

News.am