Սահակյան․ Գրանցվել են դեպքեր, երբ հայերն Ադրբեջանում մահացել են հենց կտտանքների պատճառով

Գրանցվել են դեպքեր, երբ հայերն Ադրբեջանում մահացել են հենց կտտանքների պատճառով։ Այս մասին Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է ՄԻԵԴ-ում այ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կտտանքների են ենթարկվել նաև կանայք և տարեց մարդիկ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել մարտական գործողությունների հետ։

Սահակյանն ավելացրել է, որ փաստաբանների ներգրավումն ունեցել է ձևական բնույթ, և անգամ նրանց առկայությամբ հայերը ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։

«44-օրյա պատերազմի սկզբից Ադրբեջանը գերել է մոտ 300 հայի։ Նրանցից 210-ը վերադարձել է, խոսքը նաև այն մարդկանց մասին է, որոնք կապ չեն ունեցել 44-օրյա պատերազմի հետ, քանի որ գերեվարվել են մինչև 2020թ.։

Այսօր ադրբեջանական անազատության մեջ են պահվում է 23 հայեր, հիմնականում գերիներ։

Հինգ հոգի գերեվարվել է 2020թ., մյուսները՝ 2023թ.։ Վերջինների թվում են նաև Արցախի նախկին ղեկավարները (8 մարդ), նրանք քաղբանտարկյալներ են։ Մյուսները թե՛ ռազմագերիներ են, թե՛ քաղաքացիական անձինք»,- ընդգծել է Սահակյանը։

News.am