Բորելը քննադատել է Ադրբեջանի նախագահին Ֆրանսիայի և Նիդեռլանդների դեմ հարձակումների համար

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ֆրանսիայի և Նիդեռլանդների վրա հարձակումների համար՝ կապված անդրծովյան տարածքների հետ։ Այս մասին Բորելը գրել է X-ում։

Նա նշել է, որ Ալիևի քննադատական ելույթները Ֆրանսիայի և և Նիդեռլանդների հասցեին «խոր ափսոսանք» են առաջացնում։

«Այդ անընդունելի հայտարարությունները վտանգում են խափանել կոնֆերանսի կենսականորեն կարևոր կլիմայական նպատակները և վստահությունը COP29-ում Ադրբեջանի նախագահության հանդեպ»,- նշել է եվրոպացի դիվանագետը։

Նա ավելացրել է, որ ԵՄ-ում նաև հերքում են Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և ոչ կառավարական կազմակերպությունների վրա, որոնք լուսաբանում են երկրում մարդու իրավունքների ծայրահեղ վիճակը։

Նախօրեին Ալիևը Ֆրանսիային մեղադրել էր այն բանում, որ նա պահում է միջերկրածովյան Կորսիկա կղզին և Փարիզի անդրծովյան տարածքները «գաղութատիրական լծի տակ»։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Ֆրանսիան «հանցագործություններ» է կատարում և «խախտում է մարդու իրավունքները անդրծովյան տարածքներում»։ Դրանց շարքում նա նշել է Նոր Կալեդոնիան, որը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում է, որտեղ վիճելի ընտրական ռեֆորմի պատճառով գարնանը բողոքներ բռնկվեցին և սպանվեց 13 մարդ։

Նիդեռլանդները նույնպես արժանացել է Ալիևի քննադատությանը անդրծովյան տարածքներ պահելու համար։

Ադրբեջանի նախագահի արտահայտությունների հետ կապված՝ Ֆրանսիան որոշել է անտեսել ՄԱԿ կլիմայական գագաթաժողովը, որը տեղի է ունենում Բաքվում։

News.am