Օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա կնոջ մարմինը վերադարձնելու գործընթացում դեռևս առաջընթաց չկա

Հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի մարմինը վերադարձնելու գործընթացում դեռևս առաջընթաց չկա։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Այս պահին որևէ առաջընթաց այդ հարցում դեռ չկա։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել երկու կողմերի համաձայնության դեպքում նպաստել հետագա քայլերի իրականացմանը։ Այս պահին կողմերի ձեռքերում է որոշումը։ Բայց կարող եմ ասել, որ հարցը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,–ասաց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի հարազատները դիմել էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի կնոջ մարմինը Հայաստանում հուղարկավորեն։