2024-11-16 09:39
Լրատվական գործակալություններ
0
Աբխազիայի ղեկավարը հայտարարել է, որ ի հեճուկս բողոքների՝ կշարունակի աշխատել
Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան հրաժարվել է հրաժարական տալ և հայտարարել է, որ ինքը և փոխնախագահը տեղում են և կշարունակեն աշխատել, գրում է РИА Новости-ն։
Բժանիան միաժամանակ Աբխազիայի բնակիչներին կոչ է արել «չտրվել սադրանքներին»։
Առավոտյան ընդդիմության կոչով մարդիկ սկսեցին հավաքվել խորհրդարանի մոտ։ Բարձրագույն օրենսդիր մարմինը պետք է քննարկեր Ռուսաստանի հետ ներդրումների մասին միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Սակայն պատգամավորների որոշմամբ նիստը չեղարկվել է։
Ցուցարարները Բժանիայի հրաժարականն ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում են պահանջում։
News.am