Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը

Նոյեմբերի 18-ին Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը: Հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Սուրբ վայրերի պահպանում միասնական քրիստոնեական ծառայության համար՝ նվիրված Արցախի կրոնական վայրերի և մշակութային ժառանգության պահպանմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և 19-ին Հայրապետական “San Tommaso d’Aquino” համալսարանում, Largo Angelicum 1, Հռոմ։

Համագումարը կազմակերպվում է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և ’Istituto di Studi Ecumenici dell’Angelicum ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ:

News.am