«ՀԷՑ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՑ ՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող Երևանի փոքր Կենտրոնի բաշխիչ ցանցի վերակառուցմանն և վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 16-ից շինարարական աշխատանքներ կկատարվեն Տերյան, Արամի, Աբովյան, Հին Երևանցի փողոցների, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի որոշ հատվածներում:

Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առաջիկա 18 օրերի ընթացքում:

Տերյան փողոց՝ 8 օր

Արամի փողոց՝ 9 օր

Աբովյան փողոց՝ ամսի 20-ից 8 օր

Հին Երևանցու փողոց՝ ամսի 22-ից 7 օր

Հյուսիսային պողոտա՝ 15 օր

Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:

Основная тема:
Теги: