2024-11-18 08:54
Լրատվական գործակալություններ
0
Ֆրանսիան և Բրիտանիան նաև թույլ տվեցին Ուկրաինային հարվածել Ռուսաստանի խորքերը
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նույնպես թույատրել են Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը, գրում է ֆրանսիական Le Figaro հրատարակությունը։
Ըստ հրատարակության՝ Փարիզն ու Լոնդոնը Կիևին թույլ են տվել հարձակումներ իրականացնել իրենց SCALP և Storm Shadow հրթիռներով։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք թույլ չեն տվել Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ի տրամադրած զենքերը՝ հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքի խորքերը։ Ըստ աղբյուրների՝ առաջին խորքային հարվածները, ամենայն հավանականությամբ, կհասցվեն ATACMS հրթիռների միջոցով, որոնք ունեն մինչև 306 կմ հեռահարություն։
News.am