Պաշտոնապես հաստատվեց. Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ազատման դիմումներ են գրել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: