2024-11-18 13:26
Լրատվական գործակալություններ
Հայաստանը ԵԱՏՄ-ում զբաղեցրել է նախավերջին տեղը շինարարական աշխատանքների աճի տեմպերով
ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2024թ. հունվար-սեպտեմբերին ավելացել է 3,4 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։
Ինչպես տեղեկացրել են ԵՏՀ մամուլի ծառայությունում, աճ է նկատվել միության բոլոր երկրներում։ Առավել բարձր ցուցանիշ ունի Ղրղզստանը (38,3 տոկոս)։
Հաջորդում են Ղազախստանը (10,1) և Բելառուսը (7,8), Հայաստանը (6,3) և Ռուսաստանը (2,5 տոկոս)։
News.am