2024-11-18 13:37
Լրատվական գործակալություններ
Ուկրաինան նախատեսում է առաջին հեռահար հարվածը հասցնել Ռուսաստանին առաջիկա օրերին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ամերիկյան արտադրության զենքը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, Reuters-ին տեղեկացրել են ԱՄՆ երկու պաշտոնատար անձինք և որոշմանը ծանոթ մեկ աղբյուր։
Աղբյուրները տեղեկացրել են, որ Ուկրաինան նախատեսում է առաջին հարվածները հասցնել առաջիկա օրերին։
Աղբյուրների խոսքով՝ այս փոփոխությունը զգալի չափով պայմանավորված է Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի տեղակայմամբ, ինչն անհանգստացրել է Վաշինգտոնին և Կիևին։
News.am