ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքվում հետապնդել ու հալածել են

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը: Այս մասին հայտնում է ադրեջանական ԱՊԱ գործակալությունը։

Փալոնը նոյեմբերի 18-ին նախատեսում էր մասնակցել COP29-ին, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ ունենալ Բաքվում։ Այդ նպատակով նա Բաքու էր ժամանել շաբաթ օրը՝ կեսօրին։

Վերջինիս հետապնդել են տեղի լրագրողները, որոնք խիստ «վիրավորված են եղել» Փալոնի հայամետ դիրքորոշումներից: Փալոնին հալածել են օդանավակայանում, հյուրանոցում, որտեղ մշտապես «հերթապահել» են մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և հասարակական ակտիվիստներ Ադրբեջանից՝ բողոքի ակցիաներով ու կարգախոսներով:

Հաղորդվում է, որ Փալոնն առավոտյան լքել է հյուրանոցը և ժամանել անմիջապես օդանավակայան՝ օդ բարձրանալով Բաքվից հատուկ չարթերային չվերթով։

168.am