Ամերիկացի սենատորը Բաքվում ասել է, որ հայերը պետք է իրավունք ունենան վերադառնալու Լեռնային Ղարաբաղ

Ամերիկացի սենատոր Էդ Մարքին Բաքվում COP29 մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում քաղբանտարկյալներին և պաշտպանել էթնիկ զտումների ենթարկված Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը։ Այս մասին հայտնում է ANCA-ի մամուլի ծառայությունը։

«Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Մենք կարծում ենք, որ հայերը պետք է իրավունք ունենան վերադառնալու Լեռնային Ղարաբաղ»,- նշել է նա։

News.am