Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել, գրում է «Հայկական ժամանակ»-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել մայիսի 31-ին:

Հունիսի 3-ին երդմամբ ստանձնել էր համայնքի կառավարումը: