2024-11-19 09:00
Լրատվական գործակալություններ
0
Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը
Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը։
Այն ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում: Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ զգալիորեն ընդլայնելով ժամանակավոր համաձայնագրով սահմանված՝ սակագնային արտոնություններ նախատեսող ապրանքային անվանացանկն, ինչպես նաև որակապես բարելավելով նախկինում արձանագրված սակագնային զիջումները:
Համաձայնագրի կնքման հիմք են հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները:
AlphaNews.am