Թբիլիսիում ձերբակալվել են տասը ցուցարարներ, ընդդիմությունը «մոբիլ բողոք» է հայտարարել

Առնվազն տասը ցուցարար ձերբակալվել է Թբիլիսիի կենտրոնում, տեղեկացրել է «Новости Грузия» պորտալը։

Ձերբակալություններն սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցուցարարներին քշել է Ճավճավաձեի պողոտայից և քանդել վրանաքաղաքը։

Լրջորեն տուժել է առնվազն երկու մարդ։ «Ախալի» ընդդիմադիր կուսակցությունը տեղեկացրել է, որ հիվանդանոց են տեղափոխել իրենց քաղխորհրդի անդամ Նիկա Քվիտատիանիին։

Դրանից հետո ընդդիմության առաջնորդները հայտարարել են «մոբիլ բողոք» Թբիլիսիում։

Ոստիկանությունը խիտ շարքով անցնում է Մելիքիշվիլու պողոտայով՝ դուրս մղելով ցուցարարներին։

Ակցիայի մասնակիցներին դիմել է «Ագմաշենեբելու ռազմավարություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն. «Շարունակում ենք շարժվել, հեռավորություն ենք պահպանում ոստիկանությունից, ոչ մի դեպքում նրանց հետ առճակատման մեջ չենք մտնում և նրանց ձերբակալությունների առիթ չենք տալիս»։

News.am