Ադրբեջանը չի մասնակցի ՀՀ-ում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցելու։

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը։

 «Ռազմական սպորտի միջազգային խորհրդի միջոցառումների հրավերներն ուղարկվում են ոչ թե կազմակերպիչ երկրի կողմից, այլ Խորհրդի կողմից և չի կարող որևէ երկրի հրավեր չուղարկվել։ Ադրբեջանի հավաքականը հայտ չի ներկայացրել և չի ժամանել Հայաստան»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ առաջնությունը մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն։

Verelq.am