Ռուսաստանում միջուկային պայթյունից շարժական ապաստարանների զանգվածային արտադրություն է սկսվել

Ռուսաստանում առաջին անգամ գործարկվել է շարժական ապաստարանի զանգվածային արտադրություն, որն ապահովում է պաշտպանություն, այդ թվում՝ միջուկային պայթյունի ժամանակ։ Այն մշակվել է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ​​ինստիտուտի կողմից:

Ըստ Коммерсант-ի՝ զանգվածային արտադրության մեկնարկին աջակցում են պետական ​​մակարդակով։ Ինստիտուտում նշել են, որ շարժական ապաստարանը պաշտպանում է տարբեր սպառնալիքներից, այդ թվում՝ բնական աղետներից և տեխնածին միջադեպերից։ Ստանդարտ կոնֆիգուրացիան ներառում է երկու մոդուլ՝ 54 հոգու համար նախատեսված տարածք և տեխնիկական բլոկ: Կառույցի հզորությունը կարելի է մեծացնել՝ օգտագործելով լրացուցիչ մոդուլներ։

Մշակողները ապաստանի հիմնական առավելությունն անվանել են նրա շարժունակությունը։ Կառույցը կարող է տեղափոխվել մեկ այլ վայր և միացված լինել գործող կոմունալ համակարգերին: «Մոդուլային ապաստարանի զանգվածային արտադրության մեկնարկը կարևոր քայլ է քաղաքացիների անվտանգության բարձրացման ուղղությամբ։ Հետագայում նման զարգացումները կհանգեցնեն բնակչության պաշտպանության նոր արդյունավետ համակարգերի ստեղծմանը», - ավելացրել են Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ​​ինստիտուտից։

News.am