2024-11-19 17:52
Լրատվական գործակալություններ
0
Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ՀՆՉԵԼՈՒ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐՀՆԵՐԳԸ
Ծիծեռնակաբերդում հնչելու է Թուրքիայի օրհներգը և հայ զինվորականները ոտքի են կանգնելու դրա տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Քոչարյանը։
«Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում չեն լինի հայ անվանի ըմբիշները, քանի որ այդ առաջնությունում պետք է հաղթի Թուրքիայի հավաքականը։
Ծիծեռնակաբերդ բլուրում, ՄՀՀ-ում բարձրանալու է Թուրքիայի դրոշ , իսկ մասնակիցները, այդ թվում և ՀՀ բանակայինները հոտնկայս այն լսելու են
Ահա, այն ամենը,ինչ դուք ուզում էիք իմանայինք, թե ինչու բանակի գլխավոր ֆիզռուկ Արթուր Դավթյանը արգելել է մեր ուժեղագույն ըմբիշներին մասնակցել այս առաջնությանը։
Հայաստանը հյուրընկալելու է առաջնությունը նոյեմբերի 20–22–ին»,- գրել է նա։