Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ չի ցանկանում «ԼԳԲՏ քարոզչության միջոցով» անդամակցել ԵՄ-ին
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն պատասխանել է Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիի այն հայտարարությանը, ըստ որի օտարերկրյա ազդեցության թափանցիկության և ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքները խաթարում են հիմնարար իրավունքները, հաղորդում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։
Ըստ Մդինարաձեի՝ «եթե ԵՄ-ին անդամակցելու ճանապարհն անցնում է ԼԳԲՏ քարոզչության միջոցով, ուրեմն Վրաստանին նման անդամակցություն պետք չէ»:
«Ի՞նչ կարող եմ ասել եվրաինտեգրման մասին, եթե դրան տանող ճանապարհն անցնում է ԼԳԲՏ քարոզչության միջոցով: Ինձ համար անհասկանալի է, որ մեզ՝ վրացիներիս ինչ-որ մեկն ասի, որ եթե չսկսեք երեխաների մեջ ԼԳԲՏ քարոզչություն քարոզել, չեք կարողանա հարգել Եվրոպան... Ցանկացած քաղաքացու համար մի քանի կարմիր գիծ կա՝ նա ընդհանրապես չի անցնի դրանք, և այս կարմիր գիծն անցնում է վրացական բնավորության, ավանդույթների, ազգային ինքնության միջով... Մենք պաշտպանելու ենք բոլորի իրավունքները, ցանկացած փոքրամասնության իրավունքները, նույնիսկ ավելի ուժեղ, քան որոշ եվրոպական երկրներ, դրանց թվում նաև ԱՄՆ-ը, որոնք մեզ կոչ են անում ժողովրդականացնել. այս հարցը...»,- ըստ վրացական հեռուստաալիքի՝ նշել է քաղաքական գործիչը:
News.am