Էրդողանը պատմել է՝ ինչու է Իսրայելի նախագահին արգելել Ադրբեջան թռչել Թուրքիայի օդային տարածքով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Ադրբեջանում կայանալիք COP-29 կլիմայական համաժողովին մասնակցելու համար երկրի օդային տարածքով անցնող ինքնաթիռի արգելքը։

«Մենք թույլ չենք տվել նրան օգտագործել մեր օդային տարածքը. կան այլ երթուղիներ և տարբերակներ: Ասացինք, որ հեռանա այդտեղից։ Բայց ես չգիտեմ էլ՝ նա հեռացե՞լ էր, թե՞ ոչ։ Թուրքիան ստիպված է իր վերաբերմունքը ցույց տալ որոշ բաների նկատմամբ, և մենք դա կանենք»,-հայտարարել է նա G20-ի համաժողովի մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ ադրբեջանական դիվանագիտական ​​աղբյուրները հայտարարել էին, որ Իսրայելի նախագահը չի մեկնել Բաքվի COP29, քանի որ Թուրքիան նրան արգելել է օգտվել իր օդային տարածքից։

Իր հերթին, իսրայելական կողմը հայտնել է, որ Հերցոգի այցն Ադրբեջան չեղարկվել է «անվտանգության նկատառումներից ելնելով», ինչից Բաքվում վիրավորվել են և որոշել հերքել նշված տեղեկությունը։

News.am