«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Երևանի Կենտրոն վարչական շրջանի բաշխիչ ցանցի արդիականացման նպատակով նոյեմբերի 20-ից չորս օրով փակ կլինի Աբովյան-Արամի խաչմերուկից մինչև Արամի-Տերյան խաչմերուկի հատվածը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «ՀԷՑ» կողմից իրականացվող Երևանի փոքր Կենտրոնի բաշխիչ ցանցի վերակառուցմանն և վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 16-ից շինարարական աշխատանքներ են ընթանում Տերյան, Արամի, Աբովյան, Հին Երևանցի փողոցների, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի որոշ հատվածներում:

Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առաջիկա օրերի ընթացքում:

Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:

Основная тема:
Теги: