2024-11-20 12:52
Լրատվական գործակալություններ
0
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը փակվել է հնարավոր «լուրջ գրոհի» պատճառով
Կիևում ԱՄՆ դեսպանությունը կոնկրետ տեղեկություն է ստացել պոտենցիալ օդային գրոհի մասին նոյեմբերի 20-ին։
«Որպես զգուշության միջոց դեսպանությունը փակ կլինի, իսկ նրա աշխատակիցներին ցուցում է տրվել թաքնվել տեղում։ Դեսպանությունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ թաքնվելու օդային տագնապի հայտարարման դեպքում»,- նշել են դեսպանությունում։
News.am